1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Արարատի մարզի երկու բնակիչ կամավոր զենք-զինամթերք են հանձնել

«Զինանոց-2019» և «Նելեգալ-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների շրջանակում ոստիկանության Արարատի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ապրիլի 9-ին, ժամը 19.15-ին, Վանաշեն գյուղի մի բնակիչ կամավոր հանձնել է օդաճնշիչ հրացան, 5.45 մմ տրամաչափի՝ 84, 7.62 մմ տրամաչափի՝ 43, խոշոր, տարբեր տրամաչափի 22 փամփուշտ և ինքնաձիքի 2 դատարկ պահունակ և հայտնել, որ զենք-զինամթերքը պատկանել են հանգուցյալ հորը, որը դրանք ձեռք էր բերել ՀՀ սահմանների պաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Նախապատրաստվում են նյութեր:

***

«Նելեգալ-2019» և «Զինանոց-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների շրջանակում ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում ապրիլի 9-ին, ժամը 17.30-ին, բաժին է ներկայացել Սայաթ-Նովա գյուղի մի բնակիչ և հանձնել ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ՝ հարմարեցված 5.6 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար, ինքնաձիգի դատարկ փամփուշտատուփ, «ՌԳԴ -5» տիպի ձեռքի նռնակ՝ առանց պայթուցիչի, ձեռքի նռնակի պայթուցիչ, 5 հատ 12.7 մմ, 6 հատ 5,45 մմ և 85 հատ 7,62 մմ տրամաչափի փամփուշտներ և հայտնել, որ զենք-զինամթերքը պատկանել է հորը (մահացել է 1992թ.), ով զենք-զինամթերքը բերել էր ԼՂՀ ինքնապաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ, պահել տան հողամասում՝ հողի տակ և մոռացության մատնել:
Հանձնված զենք-զինամթերքն ուղարկվել է փորձաքննության:
Նախապատրաստվում են նյութեր:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: