Արարատի քրեական հետախույզներն ու վետերանները հետախուզվողին հայտնաբերեցին Երևանում
15.02.2022 11:00
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Արարատի բաժանմունքի քրեական հետախույզները և վետերանները համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փետրվարի 14-ին Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցում հայտնաբերել և ոստիկանության Արարատի բաժին բերման են ենթարկել 31-ամյա Սասուն Հ.-ին, որը փետրվարի 10-ից ոստիկանության Հրազդանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի (Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Սասուն Հ.-ն փոխանցվել է Հրազդանի բաժնի ծառայողներին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: