Արարատի ոստիկանները ապօրինի պահվող ինքնաձիգ և դիպուկահար հրացան են հայտնաբերել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները, համակարգի տարածքային այլ ստորաբաժանումների գործընկերների նման, ամենօրյա հետևողական պայքար են մղում ապօրինի պահվող զենք-զինամթերք հայտնաբերելու ուղղությամբ։ Օրերս Արարատի ոստիկանները օպերատիվ տվյալներ ստացան, որ Շաղափ գյուղի բնակիչներից մեկը գոմում հրազեն է պահում։ Տեղեկությունների իսկությունը ճշտելուց հետո նրանք մայիսի 20-ին գոմում զննություն կատարեցին։ Հայտնաբերվեցին 10-ից ավելի փամփուշտներ, գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, որի պահունակը լիցքավորված էր 7․62 մմ տրամաչափի 7 փամփուշտով, ինչպես և գործարանային համարով «ՍՎԴ» տեսակի դիպուկահար հրացան, որի պահունակում կար դարձյալ 7․62 մմ տրամաչփի 10 փամփուշտ։ Ապօրինի պահվող զենք-զինամթերքը փաթեթավորվել և ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն՝ դատաձգաբանական փորձաքննության։
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները շարունակում են հետախուզական միջոցառումները ինքնաձիգի և հրացանի ձեռքբերման աղբյուրը պարզելու ուղղությամբ։
Քննությունը շարունակվում է։
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: