Արարատի մարզային վարչության քրեական հետախույզների պայքարը ապօրինի թմրաշրջանառության դեմ
Ոստիկանության Արարատի մարզային վարչության քրեական հետախույզները օպերատիվ տեղեկությունն իրացրին Մասիսի գործընկերների հետ: Ապրիլի 15-ին, ժամը 22-ին, մայրաքաղաքի Գարեգին Նժդեհի փողոցից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, Մասիսի բաժին բերման ենթարկվեց 53-ամյա մի երևանցի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց փայլաթիթեղի չորս փաթեթ՝ մեթամֆետամինի նմանվող զանգվածով: Հայտնաբերվեց նաև թափանցիկ հեղուկով երեք սրվակ, որոնց վրա կար «Մեթադոնային լուծույթ» գրառումը:
Ըստ տղամարդու` փաթեթների սպիտակ զանգվածները «կրիստալ» տեսակի թմրամիջոց էին, որոնք իրեն էր տվել օտարազգի մեկը:
Հայտնաբերվածներն ուղարկվել են փորձաքննության, հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: