1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Արարատի ոստիկանները Լուսառատ գյուղում կանեփի բույսերով ջերմոց են հայտնաբերել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

 

Մարտի լույս 22-ի գիշերը ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ ստացան։ Ըստ տեղեկությունների՝ Լուսառատ գյուղի բնակիչներից մեկը կանեփ է աճեցնում։ Լուսադեմին բաժնի, մարզային և թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունների ծառայողները զննեցին 73-ամյա Ժորա Ավետիսյանի տան բակը։ Ջերմոցատիպ շինությունում հայտնաբերվեց 414 հատ կանեփի բույս՝ ընդհանուր 12 կիլոգրամից ավելի քաշով։ Ջերմոցատիպ շինության մոտ էլ երկաթե տարա կար, որում նույնպես կանեփի բույսեր կային՝ ընդհանուր 1 կիլոգրամից ավելի քաշով։
Հայտնաբերվածը փաթեթավորվել և կնիքվել է՝ ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն ուղարկելու համար։ Հայր ու որդի 73-ամյա Ժորա և 41-ամյա Գարիկ Ավետիսյանները բերման են ենթարկվել ոստիկանության Արարատի բաժին։ Նրանք հայտնել են, որ կանեփը իրենք են աճեցրել ու մշակել՝ իրենց օգտագործման համար։
Դեպքի հանգամանքները պարզվում են։

 

***

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: