ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Արարատի ոստիկանները ամառանոցի բակում կանեփի թփեր ու մարիխուանա են հայտնաբերել

Ոստիկանության Արարատի բաժնի Արարատի բաժանմունքում օպերատիվ տվյալներ էինստացվել, որ Արարատ քաղաքի 52-ամյա բնակիչն իր ամառանոցում կանեփ է աճեցնում։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքումհունիսի 24-ին նշված ամառանոցի բակի զննությամբ, ակնհայտ տեսանելի վայրում, հայտնաբերվել է կանեփի 78 բույս, իսկ տանտերը հանգստի սենյակի մահճակալի տակից ոստիկաններին է ներկայացրել 8 գրամից ավելիմարիխուանայի նմանվող զանգված:
52-ամյա տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Արարատի բաժանմունք և հայտնել, որ հայտնաբերված թմրանյութն իրենն է։
Նշանակվել է փորձաքննություն։
Հանգամանքները պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: