Արգել-Քարաշամբ ճանապարհին
Մայիսի 8-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Արգել-Քարաշամբ ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Միցուբիշի Պաջեռո ԻՈ» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով վարորդները և «ՎԱԶ-2106»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: