ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Արգելված ժամանակահատվածում սիգ ձկնատեսակի վաճառքով զբաղվող անձինք են հայտնաբերվել

Արգելված ժամանակահատվածում սիգ ձկնատեսակի վաճառքով զբաղվող անձինք են հայտնաբերվել

Ձվադրման և արդյունահանումն արգելված ժամանակահատվածում սիգ ձկնատեսակի ապօրինի վաճառքով զբաղվելուն հակազդելու ոստիկանության միջոցառումները շարունակվում են։ Հունվարի 12-ին ոստիկանության Երևան քաղաքի տարածքային ստորաբաժանումների և քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և գովազդի ծառայությունների աշխատակիցների համատեղ միջոցառումներով մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում հայտնաբերվել են սիգ ձկնատեսակի վաճառքով զբաղվող անձինք։ Միջոցառման ընթացքում առգրավվել է ապօրինի վաճառվող 213 սիգ;
Արձանագրված բոլոր դեպքերով կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: