ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Արգելվում է ոչ սթափ վիճակում մեքենա վարել. ոստիկանության թեմատիկ անդրադարձը

2169 ճանապարհատրանսպորտային պատահար, 168 զոհ, 3186 վիրավոր. սա անցած 6 ամսվա վիճակագրությունն է: Պատահարների մի մասի դեպքում վարորդները եղել են ալկոհոլի ազդեցության տակ: Շատերը կշարունակեին ապրել, եթե վարորդներն ալկոհոլ օգտագործելուց հետո ավելորդ ինքնավստահություն չդրսևորեին ու ղեկին չնստեին: Իսկ յուրաքանչյուր փրկված կյանք ձեռքբերում կլիներ:
Ոչ սթափ վարորդներ հայտնաբերելու միջոցառումները պարբերաբար կազմակերպվում են մայրաքաղաքում՝ պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողների, մարզերում՝ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի ծառայողների կողմից։ Ալկոհոլ օգտագործած վիճակում մեքենա վարող անձանց նկատմամբ կիրառվում են տարբեր պատժամիջոցներ։ Օրինակ, տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելն առաջացնում է տուգանքի նշանակում 150 հազար դրամի չափով։ Իսկ եթե վարորդի արյան մեկ լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 1 գրամը կամ եթե վարորդի մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 0,5 միլիգրամը, ապա նա 1 տարի ժամկետով զրկվում է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից։ Եթե վարորդը խուսափում է սթափության վիճակը ստուգելու նպատակով զննություն անցնելուց, ապա նա 2 տարի ժամկետով զրկվում է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից։ Եթե վարելու իրավունքից զրկված անձը մեքենա վարի դարձյալ ոչ սթափ վիճակում կամ հրաժարվի սթափության վիճակը ստուգելու նպատակով զննություն անցնելուց, ապա արդեն ենթարկվում է քրեական պատասխանատվության։
Վարչաիրավական ու քրեաիրավական հարկադրանքի միջոցները չարիքի դեմ պայքարելու գործիք են, բայց լավագույնը չեն: Փորձը ցույց է տալիս, որ վարորդների մի մասը տուգանվելուց հետո էլ շարունակում է ալկոհոլ օգտագործած վիճակում մեքենա վարել: Պայքարի լավագույն միջոցը մշտական ինքնահսկումն է, ավելորդ ինքնավստահություն չդրսևորելը, գիտակցելը, որ ոչ սթափ վարորդը պոտենցիալ հանցագործ է: Հարգելի՛ վարորդներ, զգո՛ն եղեք, ալկոհոլ օգտագործելուց հետո մի՛ նստեք ղեկին, խստագույնս պահպանեք երթևեկության անվտանգության այս կարևորագույն պահանջները. դա բխում է բոլորիս շահերից: