Վերջին զանգի հետ կապված՝ ոստիկանության կանխարգելիչ միջոցառումների արդյունքները
27.05.2023 10:34
Հայտարարություն

Վերջին զանգի միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով ոստիկանությունը մայիսի 26-ին հանրապետության ողջ տարածքում իրականացրեց ուժեղացված ծառայություն:
Ուժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել միջոցառման մասնակից 112 տրանսպորտային միջոց, որոնցից 102-ի ղեկին եղել են անչափահասներ, ընդ որում՝ նրանցից մեկը ոչ սթափ վիճակում էր: