Հետախուզվողը վերադարձավ Հայաստան բացատրական աշխատանքի արդյունքում
11.08.2023 12:09
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 10-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում բաժնի ծառայողներին է ինքնակամ ներկայացել 39-ամյա Հովհաննես Հ.-ն, որը հունիսի 20-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի (Երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը) մեղադրանքով:
Նա ներկայացվել է Արարատի մարզային քննչական վարչություն
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: