1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Արծվաբերդ գյուղում մի շարք գողություններ էր արել. Տավուշի ոստիկանների բացահայտումը

24.01.2022 12:18 Գողություն
Արծվաբերդ գյուղում մի շարք գողություններ էր արել. Տավուշի ոստիկանների բացահայտումը

Հունվարի 22-ին ոստիկանության Տավուշի բաժին հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ հունվարի 21-ի ժամը 20.00-ից հունվարի 22-ի ժամը 11.00-ն ընկած ժամանակահատվածում Արծվաբերդ գյուղի իրեն վստահված բնակարանի պատշգամբի պատուհանը կոտրելով՝ մտել էին տուն և գողացել սպասք ու տնտեսական ապրանքներ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ, գողությունը կատարելու կասկածանքով, բաժին բերման է ենթարկվել 34-ամյա մի տղամարդ: Նա խոստովանական ցուցմունք է տվել, որ գողությունն արել է ինքը:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տղամարդը Արծվաբերդում արել էր նաև այլ գողություններ: Նույն ժամանակահատվածում, օգտվելով դուռը կողպված չլինելու հանգամանքից, մի տնից գողացել էր պղնձե և ալյումինե սպասք, մետաղալարեր, հունվարի 8-ից հունվարի 11-ն ընկած ժամանակահատվածում մեկ այլ տան պատուհանից մտել և գողացել էր կոնֆետներ, թեյ, հագուստ, 5000 ռուբլի, անվահեց՝ փչովի անվադողով, իսկ հունվարի 10-ից 17-ն ընկած ժամանակահատվածում մի տնից գողացել էր սպասք, սրբիչներ, ալյումինե և պղնձե կաթսաներ: Պարզվել է նաև, որ հունվարի 21-ի ուշ երեկոյան մի տան բակից գողացել էր «Միցուբիշի Պաջերո ԻՈ» մակնիշի մեքենայի մարտկոցը, նկուղից՝ գունավոր մետաղներ և կաթսաներ:
Գողոնն առգրավվել է:
Քննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: