Արծվաբերդում ամուսինը կտրել է կնոջ կոկորդը
Մայիսի 11-ին, ժամը 13.10-ին, ոստիկանության Տավուշի բաժնում ահազանգ է ստացվել, որ Արծվաբերդ գյուղի իրենց հավաբնում գտել են 1969 թ. ծնված Մարինե Բեգյանի դիակը:
Ըստ նախնական տվյալների` ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը, ժամը 12.30-ի սահմաններում, Մ. Բեգյանի ամուսինն իրենց տան նկուղային հարկի լոգարանում սուր կտրող գործիքով կտրել է կնոջ կոկորդը:
Նշանակվել է ԴԲՓ:
Ձեռնարկվում են միջոցառումներ կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: