ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Արկը պայթեցվել և վնասազերծվել է

Հունիսի 12-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում  հաղորդում է ստացվել, որ  Արզնի գյուղի տարածքում հողը վարելիս արկի նմանվող առարկա են հայտնաբերել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է  մոտ 40 սմ երկարության, 80 մմ տրամաչափի, կոռոզիայի ենթարկված, անհայտ տեսակի արկ, որը հրավիրված ինժեներասակրավորային գումարտակի խմբի կողմից ժամը 21.43-ին պայթեցման եղանակով վնասազերծվել է:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: