Ռուսաստանում ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու հետևանքները
14.10.2016 10:50
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հոկտեմբերի 13-ին, ժամը 12.30-ին, Երևանի Մառի փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1972 թ. ծնված Վահե Բ.-ն, որը սեպտեմբերի 6-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: