Արման Սարգսյանը դեկտեմբերի 30-ին այցելեց մարտական հերթապահություն իրականացնող ոստիկան-սահմանապահներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Դեկտեմբերի 30-ին ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը ոստիկանության զորքերի հրամանատար Վահե Ղազարյանի և ԱԺ պատգամավորների հետ այցելեց մարտական հերթապահություն իրականացնող ոստիկանության զորքերի ծառայողներին՝ շնորհավորելու Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։ Արման Սարգսյանը ծանոթացավ մարտական հերթապահության ընթացքին, ծառայության ու կենցաղի պայմաններին և պարենային ապահովմանը։ Ոստիկանության պետի պաշտոնակատարը եղավ դիտակետերում, զրուցեց ոստիկան-սահմանապահների հետ, քննարկեց նրանց խնդիրներն ու դրանց լուծման ուղիները։ ԱԺ պատգամավորներ Արմեն Խաչատրյանը և Սերգեյ Ատոմյանը, ծանոթանալով մարտական հերթապահության առանձնահատկություններին, ոստիկանության զորքերի ծառայողներին շնորհակալություն հայտնեցին մարտունակության, բարեխիղճ ծառայության և պետական սահմանն անառիկ պահելու համար։ Տեր Վրթանես քահանան դիքերում օրհնության կարգ կատարեց։ Արման Սարգսյանը, շնորհավորելով մարտական հերթապահություն իրականացնող ոստիկանության զորքերի ծառայողներին, վստահ արձանագրեց, որ նրանք շարունակելու են պատվով ու նվիրումով կատարել իրենց սրբազան առաքելությունը՝ ամուր կանգնելով հակառակորդի առջև։