Արման Սարգսյանն այցելել է մարտական դիրքեր (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հոկտեմբերի 27-ին ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն ու ոստիկանության զորքերի հրամանատար Վահե Ղազարյանն այցելեցին հայ-ադրբեջանական սահմանի մարտական դիրքեր, որտեղ մարտական հերթապահություն են իրականացնում ոստիկանության զորքերի ծառայողները։
Արման Սարգսյանը հանդիպեց սահմանապահ ոստիկաններին, ծանոթացավ նրանց կենցաղային պայմաններին, սպառազինությանը, հետաքրքրվեց ծառայության առանձնահատկություններով։
Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը շնորհակալություն հայտնեց դիրքապահներին հայրենանվեր ծառայության համար և նշեց, որ նրանց թիկունքն ամուր է ծառայակից ընկերների շնորհիվ։ Իսկ որքան ամուր է սահմանապահի թիկունքը, այնքան մարտունակ է դիրքում կանգնած ծառայողը։
Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հրամաններով բարեխիղճ ծառայության համար ոստիկանության զորքերի մի խումբ ծառայողներ պարգևատրվեցին արտահերթ կոչումներով, կրծքանշաններով ու պատվոգրերով։
Մարտական դիրքեր այցի ավարտին Արման Սարգսյանը սահմանապահ ոստիկաններին մաղթեց խաղաղություն, անփորձանք ու բարի ծառայություն։