ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպանին

20.12.2019 12:41 Պաշտոնական

Դեկտեմբերի 20-ին ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանն ընդունեց Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին։ Ողջունելով հյուրերին՝ Արման Սարգսյանը կարևորեց հայ և հնդիկ ժողովուրդների դարավոր բարեկամական հարաբերություններն ու նշեց, որ Հնդկաստանում հայկական մշակութային ժառանգությունը հարգվում և պահպանվում է հնդիկ ժողովրդի կողմից։ Ոստիկանության պետի պաշտոնակատարը խոսեց նաև երկու երկրների իրավապահ կառույցների համագործակցության ու դրա ընդլայնման հեռանկարի մասին։ Կիշան Դան Դեվալը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և նույնպես կարևորեց երկու բարեկամ ժողովուրդների սերտ հարաբերությունները։ Արտակարգ և լիազոր դեպսանը նշեց, որ համագործակցությունը կարող է ընդլայնվել նաև ոստիկանության ծառայողների համար տարբեր թեմաներով վերապատրաստումների ոլորտում։ Հանդիպմանը քննարկվեցին համագործակցության ընդլայնման հնարավորություններն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս։