Շենգավիթի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Արմաշ գյուղում
Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզներըձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 18-ին Արարատի մարզի Արմաշ գյուղում հայտնաբերել և բաժին եններկայացրել 38-ամյա Կարեն Ս.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի(Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը)2-րդ մասի մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: