1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Երկու դրվագ Արմավիրի պարեկների հակաթմրամոլային պայքարից

Արմավիրի մարզի պարեկները հունիսի 18-ին Երևան-Արմավիր ճանապարհին ծառայություն կատարելիս ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ» մակնիշի մի մեքենա։ Թմրանյութ ապօրինի պահելու կասկածանքով վարորդը և ուղևորը ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել են ոստիկանության Մեծամորի բաժին։ Անձնական խուզարկությամբ 32-ամյա վարորդի մոտ հայտնաբերվել է 3 գրամից ավելի դեղնականչավուն զանգված։
Հաջորդ օրը Երևան-Արմավիր ճանապարհին պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «Լադա» մակնիշի ավտոմեքենա։ Վարորդը և ուղևորը, դարձյալ ապօրինի թմրանյութ պահելու կասկածաքնով, ձերբակալվել և տեղափոխվել են Մեծամորի բաժին։
Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։
27-ամյա ուղևորի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգված։ Ուղևորը հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է։
Երկու դեպքով էլ տղամարդիկ և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։