ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Արմավիր քաղաքի տներից մեկում հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող զանգվածներ

Իրացնելով ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզների ստացած օպերատիվ տեղեկությունը՝ ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները խուզարկություն են կատարել 62-ամյա մի կնոջ՝ Արմավիր քաղաքի Մաշտոցի փողոցի տանն ու կից շինություններում: Ննջարանի պահարանում հայտնաբերվել են փաթեթներ՝ կանեփանման զանգվածներով և կանեփի սերմերով: Տանտիրուհին հայտնել է, որ ինքը չգիտի, թե հայտնաբերվածն ինչ է, իսկ ննջարանը որդունն է: Խուզարկությամբ հայտնաբերվել են նաև «դիազեպամ» գրառումով հաբեր։
Նախաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: