ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Արմավիր քաղաքում իրականացված ուժեղացված ծառայության արդյունքները

Ոստիկանության Արմավիրի բաժնի և Արմավիրի մարզային վարչության ենթակա տարածքային մյուս ստորաբաժանումների ծառայողները Արմավիր քաղաքում իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Մի քանի ժամ տևած միջոցառումների արդյունքում հայտնաբերվեցին տարբեր տեսակի ատրճանակներ, մահակներ, դանակներ և այլն: Բացահայտվեց ապօրինի թմրաշրջանառության 2 դեպք. հայտնաբերվեցին ու առգրավվեցին մարիխուանայի և հաշիշի նմանվող զանգվածներ։ Բացի այդ, վարչական իրավախախտումների վերաբերյալ կազմվել է 11 արձանագրություն։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։