ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Արմավիրի ոստիկանները հայտնաբերել են թմրանյութ

Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզները թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու վերաբերյալ տեղեկությունն իրացրին մայիսի 18-ին: Արմավիր քաղաքի Սայաթ-Նովայի փողոցում նրանք ձերբակալեցին 54 և 50 տարեկան երկու տղամարդու և, մեքեայով հանդերձ, տեղափոխեցին բաժին: 54-ամյա ուղևորի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց դեղնականաչավուն զանգվածով փաթեթ: Ըստ նրա` հայտնաբերվածը թմրանյութ է, պատրաստել էր իր հողամասում աճած կանեփի թփերից:
Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: