ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Արմավիրի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, հոկտեմբերի 28-ին Արմավիր քաղաքի Շահումյան փողոցում հանցանք կատարած լինելու հիմքով ձերբակալել ու բաժին են տեղափոխել արմավիրցի 61-ամյա մի տղամարդու, իսկ նրա վարած «ՎԱԶ-21099»-ը տեղափոխել են բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է սպիտակ հաբ: Նա իրավապահներին հայտնել է, որ հայտնաբերվածը սուբուտեքս է:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 61-ամյա արմավիրցուն դեղահաբն իրացրել էր 51-ամյա համաքաղաքացին: 51-ամյա տղամարդը նույնպես հայտնաբերվել, ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Արմավիրի բաժին:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: