Արմավիրի ոստիկանները խուլիգանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
25.02.2022 11:05
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 24-ին Արմավիրի մարզի Վանանդ գյուղում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 41-ամյա Ռուդիկ Բ.-ն, որը փետրվարի 21-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: