ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավարը հանդիպել է Արմավիրի մարզի բնակիչներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ ոստիկանության պետի՝ քաղաքացիների ընդունելության կազմակերպման կարգը հաստատելու մասին հրամանի, ինչպես և ՀՀ ոստիկանության մարզային վարչություններում քաղաքացիների ընդունելության կազմակերպման գրաֆիկի պահանջների համաձայն՝ սեպտեմբերի 3-ին ոստիկանության Արմավիրի մարզային վարչությնում տեղի ունեցավ Արմավիրի մարզի բնակիչների ընդունելություն:
Քաղաքացիների ընդունելությունը ՀՀ ոստիկանության պետի անունից իրականացրեց ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար Նունե Մանուկյանը: Մասնակցում էր նաև ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ղեկավար կազմը: Ընդունելության եկած քաղաքացիները ներկայացրին ինչպես ոստիկանության իրավասությանը վերաբերող առաջարկներ և խնդիրներ, այնպես էլ դրանից դուրս: Որոշ քաղաքացիներ էլ եկել էին պարզապես շնորհակալություն հայտնելու ոստիկանության ծառայողներին: Քաղաքացիների ներկայացրած՝ տեղական ինքնակառավարման, ինչպես և այլ մարմինների գործունեությանը վերաբերող խնդիրների լուծման նպատակով, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ղեկավարությանը հանձնարարվեց հնարավորիս աջակցել քաղաքացիներին այլ մարմիններին վերաբերող խնդիրների լուծման գործընթացում: Հետագա ուսումնասիրություններ կատարելու համար քաղաքացիներից ընդունվեցին նաև գրավոր դիմումներ: