ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզների հակաթմրամոլային պայքարից երկու դրվագ

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները ստացված տեղեկությունն իրացրին Վաղարշապատի գործընկերների հետ։
Ապօրինի թմրանյութ պահելու կասկածանքով ձերբակալվեց և բաժին տեղափոխվեց 43-ամյա մի տղամարդ։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերված փաթեթում 0,12 գրամ մեթամֆետամինի նմանվող զանգված կար։ Տղամարդու խոսքով՝ հայտնաբերվածը մեթամֆետամին է, որը ձեռք է բերել Տելեգրամից և պահել անձնական օգտագործման համար։
Նոյեմբերի 6-ին մեկ այլ տեղեկություն էլ ստացվեց։ Մրգաշատ գյուղի 44-ամյա մի բնակիչ տնամերձում աճեցնում է կանեփ և պահում այդ բույսից պատրաստված թմրամիջոց։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում տղամարդու ավտոտնակում հայտնաբերվեց ընդհանուր 993 գրամ կանեփանման զանգված։
Տղամարդը հայտնեց, որ կանեփն ինքն է աճեցրել, չորացրել և պահել անձնական օգտագործման համար։
Երկու դեպքով էլ նշանակվել են փորձաքննություններ։
Հանգամանքները պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: