ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Արմավիրի ոստիկանները՝ թմրամոլության դեմ

Արմավիրի քրեական հետախույզները, օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, հուլիսի 23-ին զննել են Արմավիրի մարզի Հայկավան գյուղի բնակիչ, 34-ամյա մի տղամարդու տնամերձ հողամասը: Տան բակին հարակից ծաղկանոցում հայտնաբերվել է կանեփի բույսի նմանվող, ծայրերը պոկված երկու թուփ, իսկ կիսակառույց շինությունում՝ մանրացված, կիսաչոր մոտ 221 գրամ կանեփանման զանգված:
Զննության ընթացքում անցկացված բացատրական աշխատանքի շնորհիվ տանտերը ներկայացրել է նաև չորացված, մանրացված, սուր հոտով, մոտ հինգ գրամ կանեփանման զանգված:
Նա հայտնել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն, պատրաստել է իր օգտագործման համար:
Հայտնաբերվածը փաթեթավորվել և կնքվել է՝ փորձաքննության ուղարկելու համար:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: