ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները կանեփի բույսեր են հայտնաբերել

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացել։
Մայիսի 31-ին Սարդարապատ գյուղի տներից մեկի հողամասի զննությամբ հայտնաբերեցին մշակումն արգելված կանեփի 52 բույս: Ըստ տանտիրոջ՝ հայտնաբերվածն աճեցրել ու մշակել էր՝ հետագայում թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու համար: 55-ամյա տղամարդը բերման ենթարկվեց ոստիկանության Արմավիրի բաժին: Մյուս տվյալն իրացվեց հունիսի 2-ին: Զննություն կատարվեց Արմավիր քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի տներից մեկի հողամասում։ Հայտնաբերվեցին կանեփի 193 բույս և մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ:
47-ամյա տանտիրոջ հայտարարության համաձայն՝ կանեփն ինքն էր ցանել, մշակել՝ հետագայում թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու համար: Նա ևս բերման է ենթարկվել։
Նշանակվել են փորձաքննություններ։
Հանգամանքները պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: