1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Արմավիրի բաժնի ոստիկանների պայքարը ապօրինի թմրաշրջանառության դեմ

Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանները Նալբանդյան գյուղում նոյեմբերի 14-ին ձերբակալել և բաժին են տեղափոխել նույն գյուղի 45-ամյա մի բնակչի։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են թղթե 2 փաթեթ և 3 գլանակ, որոնցից մեկը՝ ինքնաշեն։ Փաթեթները լցված էին ընդհանուր 3,82 գրամ դեղնականաչավուն զանգվածով, իսկ ածխացած հետքերով գլանակների քաշը 15 գրամից ավելի էր։
Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը կանեփից պատրաստաված թմրամիջոց է, պատրաստել է վայրաճ բույսերից՝ անձնական օգտագործման համար։
Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզներն էլ հաջորդ օրը՝ նոյեմբերի 15-ին, օպերատիվ տեղեկություն ստացան 55-ամյա մի ալաշկերտցու վերաբերյալ։ Ըստ տեղեկության՝ նա աճեցնում էր կանեփ, նաև պահում կանեփից պատրաստված թմրամիջոց։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում Արմավիրի մարզային վարչության և Արմավիրի բաժնի ծառայողները Ալաշկերտում էին։ Հայտնաբերվեց ապակյա 2 լիտր տարողությամբ տարա՝ լցված կանեփանման զանգվածով։ 55-ամյա տղամարդը հայտնեց, որ հայտնաբերվածը պատրաստել է իր աճեցրած կանեփից՝ անձնական օգտագործման համար։
Նշանակվել են փորձաքննություններ։
Դեպքերի հանգամանքները պարզվում են։
Ոստիկանության հակաթմրամոլային պայքարը շարունակվում է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: