ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Արմավիրի համայնքային ոստիկանները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Նոյեմբերի 20-ին ոստիկանության Արմավիրի բաժնի համայնքային ոստիկաններն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Լուկաշին գյուղի 59-ամյա մի բնակիչ տանն ու կից օժանդակ շինություններում թմրանյութ է պահում: Իրավապահները մեկնեցին նշված հասցե: Ակնհայտ տեսանելի վայրերում նրանք նկատել են կանեփանման զանգվածներ, տանտերն էլ հայտնել է, որ տան այլ հատվածներում ևս կան նման զանգվածներ, և որ դրանք թմրանյութ են:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում զննություն է կատարվել տղամարդու տանն ու կից օժանդակ շինություններում: Անասնագոմից հայտնաբերվել է 49 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածով ապակե տարա, լվացքատան տարածքում՝ 274 գրամ ընդհանուր քաշով ևս երեք տարա և 13 գրամ կանեփի չորացված զանգված: Տան տարբեր հատվածներից հայտնաբերվել են մոտ 340 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածով պոլիէթիլենային և թղթե փաթեթներ:
Լուկաշինցի տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է, իսկ կանեփն ինքն է աճեցրել:
Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: