1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՀԱՅՏՎԵՑ
Արմավիրում ամուսինը կրակել է կնոջ գլխին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

13.04.2017 18:44 Սպանություն
ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՀԱՅՏՎԵՑ<br>Արմավիրում ամուսինը կրակել է կնոջ գլխին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ապրիլի 12-ին, ժամը 18.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «1-02» է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում կրակել են:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 18.10-ի սահմաններում, Հանրապետության փողոցի թիվ 1 շենքի մայթին, անհայտ քաղաքացին 16 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող, որսորդական հրացանով կրակոց է արձակել 1978 թ. ծնված Սյուզաննա Գալստյանի գլխին, ինչի հետևանքով կինը տեղում մահացել է:
Հրազենը հայտնաբերվել է դեպքի վայրից 12 մ հեռավորության վրա:
Նույն օրը, ժամը 19.40-ին, մեղայականով ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն է ներկայացել 1980 թ. ծնված, նախկինում դատված Բախշի Մարտիրոսյանը և հայտնել, որ ապրիլի 12-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Արմավիր քաղաքի կենտրոնական մասում գտնվող մանկական խաղահրապարակի դիմացի մայթին իր մոտ եղած որսորդական հրացանից կրակոց է արձակել իր կնոջ՝ Ս. Գալստյանի գլխի հետնամասին ու հեռացել, իսկ հրացանը նետել է դեպքի վայրից մի քանի մետր հեռավորության վրա գտնվող կրպակների միջնամասում:
Բախշի Մարտիրոսյանը ձերբակալված է:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: