Հայտնաբերվեց Արմավիրում
16.02.2018 15:37
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, փետրվարի 15-ին, ժամը 12.00-ին, Արմավիր քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 83 հասցեից բերման է ենթարկվել 1968 թ. ծնված Կորյուն Ի.-ն, որը 2017թ. դեկտեմբերի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: