Արմավիրցու հողամասում կանեփ է հայտնաբերվել
06.09.2019 17:02
Թմրամիջոցի հայտնաբերում
Սեպտեմբեր 5-ին ոստիկանության ԿՀԴՊԳՎ, Արմավիրի մարզային վարչության և Արմավիրի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, Արմավիր քաղաքի 58-ամյա մի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է մշակումն արգելված կանեփի նմանվող 10 բույս:
Տանտերը հայտնել է, որ դրանք կանեփ են, ինքն է ցանել և աճեցրել՝ իր օգտագործման համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության։
Նախապատրաստվում են նյութեր:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: