Որպես անհետ կորած որոնվող 52-ամյա տղամարդը հայտնաբերվել է
07.12.2023 11:10
Անհետ կորածի հայտնաբերում

Նոյեմբերի 23-ին հաղորդվել էր 1971 թ. ծնված Արմեն Նալբանդյանի անհետ կորելու մասին: ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում ստացվել էին օպերատիվ տվյալներ, որ նա Կապան քաղաքի վարչական տարածքում է:
Ոստիկանության Աշտարակի բաժնի, Սյունիքի մարզային վարչության և ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողները համատեղ միջոցառումներով պարզել են, որ Արմեն Նալբանդյանը գտնվում է Կապան քաղաքի վարչական տարածքի հենակետերից մեկում:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: