Հայտնաբերվեց Արշակունյաց պողոտայում
22.01.2018 12:23
Հետախուզվողի հայտնաբերում

Հունվարի 21-ին ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 45 հասցեի մոտից բերման է ենթարկվել 1983 թ. ծնված Հովհաննես Ս.-ն, որը հունվարի 20-ից ոստիկանության Մուշի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: