ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Արոտավայրի օգտագործման շուրջ վեճն ավարտվել էր դանակահարությամբ

Արոտավայրի օգտագործման շուրջ վեճն ավարտվել էր դանակահարությամբ

Հունիսի 8-ին, ժամը 16.25-ին, ոստիկանություն զանգած Ռյա Թազա գյուղի բնակիչը հայտնել էր, որ համագյուղացու ընտանիքը հարձակվել է իրենց վրա, և հնարավոր են անկանխատեսելի հետևանքներ:
Ռյա Թազա մեկնած ոստիկանության Արագածի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ Միրաք գյուղի վարչական տարածքում արոտավայրի օգտագործման շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Ռյա Թազայի մի խումբ բնակիչներ վիճաբանել են, հարվածներ հասցրել իրար՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, ապա 36-ամյա տղամարդը կտրող-ծակող գործիքով խփել է 27-ամյա երիտասարդին: Մարմնական վնասվածքներ ստացածները տեղափոխվել են հիվանդանոց:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Արագածի բաժնի ոստիկանները ձեռնարկած հետագա միջոցառումների արդյունքում պարզել են, որ հիվանդանոց տեղափոխված 27-ամյա երիտասարդին դանակահարել էր 36-ամյա տղամարդու 15-ամյա որդին: Պատանին հրավիրվել է ոստիկանության Արագածի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: