1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Արվեստի և օրինապահության հանդիպում՝ Երգի պետական թատրոնում

Արվեստի և օրինապահության հանդիպում՝ Երգի պետական թատրոնում
Նոյեմբերի 12-ին Երգի պետական թատրոնը գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանի հրավերով հյուրընկալել էր ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների, սպաների, վետերանների:
«Եկել եմ» համերգ-ներկայացմանը հաջորդեց հանդիպումը երգիչների հետ, որոնց ներկայացրեց Երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանը:
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը բարձր գնահատեց Երգի թատրոնի դերն ու ներդրումը հայ երգարվեստի ասպարեզում:
Ստեղծագործական խմբի աշխատանքի գնահատակնն էր նաև թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանի պարգևատրումը «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով, որին նա արժանացավ ոստիկանության հետ համագործակցելու և աջակցություն ցուցաբերելու համար: 
Վլադիմիր Գասպարյանը ոստիկանության զինանշանը նվիրեց Երգի թատրոնին՝ որպես բարեկամության առհավատչյա, իսկ ոստիկաններին նվիրված «Բարի ծառայություն» երգի հեղինակներին հուշանվերներ հանձնվեցին:
Հուզիչ հանդիպում-համերգը գեղեցիկ նվեր էր բոլոր հյուրերի, բայց հատկապես վետերան ոստիկանների համար, որոնք նոյեմբերի 10-ին ավանդաբար նշում են Միլիցիայի օրը: 
Իսկ ոստիկաններին նվիրված երգի կատարումը, որով ամփոփվեց արվեստի ու օրինապահության հանդիպումը, խորհրդանշական էր. երկու դեպքում էլ գլխավորը ծառայությունն է՝ մարդուն, քաղաքացուն, հասարակությանը: