Արտադրամաս՝ առանց փաստաթղթերի. Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը
Վաղարշապատի համայնքային ոստիկանները հոկտեմբերի 23-ին տեղեկություն էին ստացել, որ Պտղունք գյուղի բնակիչ, 47-ամյա մի տղամարդ իր բնակության վայրում ունի փափուկ կահույքի արտադրամաս։ Ըստ տեղեկության՝ տղամարդը նշված գործունեության համար չուներ համապատասխան փաստաթղթեր։
Տեղեկությունը ստուգելու նպատակով նույն օրը ոստիկանները Պտղունքում էին։
47-ամյա տանտերը իրավապաներին ներս հրավիրեց, որտեղ բակի ակնհայտ տեսանելի վայրում կար մի քանի տեսակ փափուկ կահույք, իսկ տեղեկությունը, որ արտադրամասը կա, բայց համապատասխան փաստաթղթեր առկա չեն՝ հաստատվեց։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: