Արտաշատի բաժնի անչափահասների գործերով ծառայողները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել
16.07.2021 11:29
Թմրամիջոցի հայտնաբերում
«Նելեգալ 2021» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Արտաշատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները ձեռնարկել են միջոցառումներ, որոնց արդյունքում հուլիսի 7-ին բաժին բերման են ենթարկել Արտաշատ քաղաքի 57-ամյա մի բնակչի։ Ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով բերման ենթարկված տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց կանեփանման բույսի զանգված։
Նշանակվել է փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: