Արտաշատում մի քաղաքացի հրացան է հանձնել
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ օգոստոսի 20-ին, ժամը 16.15-ին,1958 թ. ծնված Նորիկ Դ.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ-12» տիպի, 5,6 մմ տրամաչափի մեկփողանի, ակոսափող որսորդական հրացան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: