Արտաշատի համայնքային ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել
«Նելեգալ-2021» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Արտաշատի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության մասին օպերատիվ տեղեկություն էին ստացել։ Տեղեկությունն իրացվեց հուլիսի 6-ին։ Արարատի մարզի Հնաբերդ գյուղի տներից մեկի հողամասում հայտնաբերվեց ապօրինի աճեցված, մշակված ու խնամված կանեփի 15 թուփ, որոնք ուղարկվել են փորձաքննության։ Հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: