ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Արտաշատի ոստիկանները բացահայտել են թունաքիմիկատների պահեստից կատարված գողության դեպքը

15.07.2019 13:36 Գողություն

Հուլիսի 13-ին, ժամը 12.00-ին, մի քաղաքացի բանավոր հաղորդում է տվել ոստիկանության Արտաշատի բաժնում, որ հուլիսի 12-ի ժամը 18.00-ից հուլիսի 13-ի ժամը 09.00-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Արտաշատ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող պահեստի տանիքի մետաղյա թիթեղը և գողացել 26 արկղ թունաքիմիկատ՝ պատճառելով 1.082.000 դրամի վնաս:
Արտաշատի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ տեղեկություններ են ստացվել, որ գողությունը կատարել են Արտաշատի 16 և 26-ամյա բնակիչներ։
Բացատրական աշխատանքների շնորհիվ, նույն օրը երկուսն էլ բաժին են ներկայացել և տվել խոստովանական բացատրություն։
Գողոնը հայտնաբերվել է:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: