Արտաշատի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սեպտեմբերի 14-ին, ժամը 12․00-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, թմրանյութ պահելու և օգտագործոլու կասկածանքով Ներքին Դվին գյուղից ոստիկանության Արտաշատի բաժին են բերման ենթարկել 33-ամյա մի տղամարդու։ Նրա անձնական խուզարկությամբ տաբատի գրպանում հայտնաբերվել է թղթե փաթեթ՝ դեղնականաչավուն չորացված զանգվածով։ Ըստ տղամարդու հայտնածի՝ հայտնաբերվածը թմրանյութ է, որը քաղել է վայրաճ կանեփի բույսից՝ հետագայում օգտագործելու համար։
Հայտնաբերվածը վերցվել է փորձաքննության ուղարկելու համար։
Նախապատրաստվում են նյութեր։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: