1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Արտաշատի քրեական հետախույզները բնակարանային գողություն են բացահայտել. մեկ անձ կալանավորվել է

23.05.2022 11:15 Գողություն

Մարտի 9-ին ոստիկանության Արտաշատի բաժնում ստացվել էր հաղորդում, որ Արտաշատ քաղաքի Օրբելու փողոցի տներից մեկի դուռը կոտրված է, և հեռուստացույցը չկա: Մեկնել էր բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել էր, որ վերջին հինգ ամսվա ընթացքում, օգտվելով տանտերերի բացակայությունից, ցանկապատի վրայով անցել էին, բարձրացել տան երկրորդ հարկ, մուտքի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել և գողացել էին հեռուստացույց, մեքենայի մարտկոց և այլ իրեր:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Արտաշատի քրեական հետախույզները ստացան հավաստի տեղեկություն, որ գողությունը կատարել է Արտաշատի Խանջյան փողոցի բնակիչ, 40-ամյա մի տղամարդ: Նա բերման ենթարկվեց ոստիկանության Արտաշատի բաժին և ներկայացվեց Արարատի մարզային քննչական վարչություն: Գողացված հեռուստացույցը հայտնաբերվեց նրա բնակարանում:
Հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ գողությանը մասնակցել էր նաև Արտաշատի 37-ամյա մի բնակիչ: Մայիսի 16-ին նա նույնպես բերման ենթարկվեց ու ներկայացվեց նախաքննական մարմնին:
Երկուսն էլ ձերբակալվել են, այնուհետև նրանցից մեկը կալանավորվել է։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: