ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Արտաշատի ոստիկանների բացահայտումը

25.07.2019 11:55 Գողություն

Հուլիսի 24-ին, ժամը 14.30-ին, ստացած օպերատիվ տվյալներն իրացնելիս, Արտաշատի քրեական հետախույզները, գողություն կատարելու կասկածանքով, իրենց տնից բերման են ենթարկել 16-ամյա երկու պատանու: Երրորդ 16-ամյա պատանին բացատրական աշխատանքի շնորհիվ, ինքնակամ է ներկայացել բաժին:
Պարզվել է, որ փետրվարի 5-ից 10-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ, նրանք կոտրել են Արարատի մարզի Ոստան գյուղում գտնվող մի ՍՊԸ պատուհանի փականը և գողացել էլեկտրական հորատիչ (պերֆերատոր)՝ պատճառելով մոտ 170 հազար դրամի վնաս:
Պարզվել է նաև, որ հունվար-փետրվար ամիսներին պատանիները մի քանի անգամ մուտք են գործել Արտաշատի Այվազովսկու փողոցում գտնվող մի ՍՊԸ տարածք և գողացել հոսանքի կայունացնող սարք, էլեկտրական պարագաներ, պղնձե և այլումինե դետալներ՝ պատճառելով մոտ 600 հազար դրամի վնաս:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: