ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Արտաշատի ոստիկանները բնակարանային գողին բռնեցին դեպքից ընդամենը մեկ ժամ անց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

19.11.2019 17:26 Գողություն

Ոստիկանության Արարատի մարզային վարչության գործընկերնի հետ օրեր տևած հետախուզական միջոցառումների շնորհիվ Արտաշատի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ Նոյակերտ գյուղի բնակիչ, 38-ամյա մի տղամարդ նոյեմբերի 18-ի լուսադեմին Արտաշատ քաղաքի տներից մեկից գողություն է արել։
Բնակարանային գողությունից մեկ ժամ էլ չանցած Արտաշատի ոստիկանները 2018 թվականի նոյեմբերին համաներումով ազատ արձակված կասկածյալին հայտնաբերեցին ու մեքենայով հանդերձ բերման ենթարկեցին բաժին։
Այս ընթացքում բնակարանատերն արդեն ահազանգել էր 1-02 ու հայտնել, որ բնակարանից պարանոցի շղթա և փող են գողացել՝ չիմանալով, որ ոստիկաններն արդեն բացահայտել են հանցագործությունը։
Բերման ենթարկվածի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է իրեղեն ապացույց հանդիսացող շղթան, որը հափշտակվել էր բնակարանից։
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Բերման ենթարկվածը ոստիկանությունից ներկայացվել է տարածքային քննչական բաժին ու ձերբակալվել։
Կատարվում է նախաքննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: