ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Արտաշատում «ՎԱԶ-2106»-ից գողություն էր կատարվել. կասկածյալը ներկայացավ ոստիկանություն

01.02.2019 13:36 Գողություն

2018թ. դեկտեմբերի 24-ին, ժամը 09.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել Արտաշատ քաղաքի մի բնակիչ և հայտնել, որ շենքի բակում կայանված իր ավտոմեքեն վան թալանել են:
Մեկնած ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ դեկտեմբերի 23-ի ժամը 23.30-ից դեկտեմբերի 24-ի ժամը 09.20-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանություն ահազանգած տղամարդու «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի դուռը հարմարեցված բանալիով բացելով՝ գողացել են ձայնարկիչը, բարձրախոսները և էլեկտրական մարտկոցը՝ պատճառելով մոտ 50.000 դրամի վնաս:
Հարուցված քրեական գործի շրջանակներում, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ հունվարի 31-ին, ժամը 18.45-ին, բաժին է ներկայացել 1988 թ. ծնված Արարատ Մ.-ն և խոստովանել, որ գողությունը կատարել է ինքը:
Արարատ Մ.-ն ներկայացվել է Արարատի մարզային քննչական վարչություն:
Կատարվում է քննություն:

***

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: