Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Արտաշատում
05.02.2022 12:46
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Արտաշատի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փետրվարի 4-ին Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 28-ամյա Դավիթ Ղ.-ն, որը փետրվարի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: