Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Արտաշատում
 
                                            Ոստիկանության Արտաշատի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 9-ին Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 25-ամյա Մայիս Գ.-ն, որը մարտի 7-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
 Խափանման միջոցը՝ ստորագրություն:
 Մայիս Գ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					